ԱՄՆ գլխավոր տոնածառը, որը գտնվում է Սպիտակ տան դիմացի մեծ այգում, կմնա առանց լուսավորության՝ կառավարության աշխատանքի կասեցման պատճառով: Այս մասին կիրակի հաղորդել է The Hill--թերթը`վկայակոչելով Ազգային զբոսայգու ծառայությանը, գրում է ТАСС-ը։
Կառավարության աշխատանքի մասնակի կասեցումը բարդացրել է տոնածառի վրա էլեկտրական լուսաշղթայի վերանորոգումը, որը վնասվել էր անցյալ ուրբաթ ծառը բարձրացած անհայտ անձի կողմից:
«Կառավարության աշխատանքի մասնակի կասեցման ընթացքում Սպիտակ տան այցելուների համար կենտրոնը եւ տոնածառի հրապարակը փակվելու են», - ասված է Ազգային զբոսայգու ծառայության հայտարարության մեջ:
Սպիտակ տան տոնածառի լույսերը վառվեցին նոյեմբերի 28-ին՝ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը