Դեկտեմբերի 22-ին ՌԴ Սոլիկոմսիկի շրջանում «Ուրալկալիում» հանքում տեղի է ունեցել հրդեհ։ Հանքում 17 մարդ է եղել, 8-ը դուրս են եկել հանքից, 9-ը՝ մնացել ներսում՝ 364 մետր խորության վրա: Այս մասին գրում է РИА Новости-ն։ Ներսում մնացածների հետ կապը կորել է:
Բազմաթիվ փորձերից հետո փրկարարերին հաջողվել է մոտենալ հանքի փլատակներին: Հայտնաբերվել են 9 հանքափորների մարմինները:
ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների վերացման նախարարությունից հայտնել են, որ խոսքը մեթանի պայթյունի մասին չէ: Հրդեհի բռնկման պատճառը շինարարական աշխատանքներն են եղել: Դեպքի վայրում քննչական թիմ է աշխատում: Պերմի շրջանում դեկտեմբերի 24-ը սգո օր է հայտարարված:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը