17 12 2018

7 օրում ԱԻՆ-ում 274 դեպք է գրանցվել

7 օրում ԱԻՆ-ում 274 դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 274 դեպք, որից 130-ը՝ արտակարգ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 45 հրդեհ, 75 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9, և տուժել՝ 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ