15 12 2018

Բազկաթոռի գնում, տարեվերջյան պարգևատրում, բեռնատարի գնում․ գործադիրը գումար չի խնայում

Բազկաթոռի գնում, տարեվերջյան պարգևատրում, բեռնատարի գնում․ գործադիրը գումար չի խնայում

Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստն ուշագրավ էր, բայց ավելի շատ ոչ թե նրա համար, որ վարչապետը մատ թափ տվեց հանձնարարականները չկատարողների վրա, այլ՝ պետբյուջեից միլիոնավոր դրամներ դուրս գրվեցին շատ ուշագրավ առիթներով, որոնց մի մասը հույժ կարևոր էին, մի մասը՝ անհասկանալի։

Մասնավորապես․

  • ԿԳ նախարարությանը հատկացրեց 17 մլն դրամ՝ Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով՝ «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար։ Խոսքը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասին է։
  • ԿԳ ու մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով հատկացվեց 82 մլն 795.0 հազար դրամ։
  • Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների անգլերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացման համար հրավիրված մասնագետների վարձատրության համար հատկցվեց 3 մլն 132 հազար 7 հարյուր դրամ։
  • «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ծանր շենքային պայմանները բարելավելու նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման համար ԿԳ նախարարությանը հատկացվեց 10 մլն 970.2 հազար դրամ:
  • Բազկաթոռներ ձեռք բերելու նպատակով ԿԳ նախարարությանը հատկացվեց 1․5 մլն դրամ։ Չինակալն լեզվի դպրոցի սպասարկման, կառավարման և շահագործման համար ԿԳ նախարարությանը հատկացվեց 11 մլն 60 հազար դրամ։
  • Մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման նպատակով ԿԳ նախարարությանը հատկացվեց 11 մլն 604 հազար դրամ։
  • Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ԿԳ նախարարությանը հատկացվեց 50 մլն դրամ։
  • Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով Պաշտպանության նախարարությանը հտկացվեց 1 մլն 303 հազար 6 հարյուր դրամ:
  • 25 մլն 800 հազար դրամ հատկացվեց ԱԻՆ-ին՝ աշխատավարձի ու տարեվերջյան պարգևատրումների համար։
  • Եվս 26 մլն 673 հազար 100 դրամ հատկացրեց ԱԻՆ-ին՝ սոցիալական փաթեթի շահառուների նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար գումարը վճարելու համար։
  • ՀՀ բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով Սփյուռքի նախարարությանը տրամադրվեց 13 մլն 762 հազար 6 հարյուր դրամ։
  • Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի հետիոտն ճեմուղու կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայության համար Վայոց ձորի մարզպետարանին հատկացվեց 1 մլն 425 հազար դրամ։
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ282+727 հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 191 մլն 104 հազար 2 հարյուր դրամ։
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացրեց 60 մլն 220 հազար դրամ։
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացրեց 3 մլն դրամ, պետական տուրքերի վճարման նպատակով հատկացրեց 400 հազար դրամ։
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով հատկացրեց 18 մլն 110 հազար դրամ:
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հսկիչ սարքերի՝ թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար հատկացրեց 1 մլն 321 հազար 2 հարյուր դրամ:
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 743․500 դրամ հատկացրեց 2019թ. Հայաստանում համաշխարհային համաժողովի կազմակերպման իրավունքի ձեռք բերման երաշխիքային կանխավճարի վճարման համար։
  • Բնապահպանության նախարարությանը 30 մլն դրամ հատկացրեց «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին մեկ հատ բեռնատար ավտոմեքենա ձեռք բերելու համար։
  • Բնապահպանության նախարարությանը 73 մլն 542 հազար դրամ հատկացրեց 539.1 քառ.մետր լաբորատորիա վերակառուցելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ