15 12 2018

«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցույցից առաջ ձերբակալվել է 25 մարդ

«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցույցից առաջ ձերբակալվել է 25 մարդ

Ֆրանսիայի ոստիկանական ուժերը վերահսկողություն են սահմանել Փարիզի կենտրոնում, որտեղ դեկտեմբերի 15-ին սպասվում է «դեղին բաճկոնների» հերթական՝ 5-րդ զանգվածային ակցիան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեծ թվով ոստիկանական մեքենաներ են բերվել Սեն Լազար կայարանի մոտ, որտեղ ժամանում են Փարիզի ծայրամասերից և այլ քաղաքներից հանրահավաքի մասնակիցները: Շրջակայքում կանգնած են փակած դեմքերով ինքնաձիգավորները, կայարանի շենքում հերթապահում են պարեկները: Նրանք ընտրողաբար ստուգում են կայարան ժամանողներին՝ փնտրելով զենք և այլ արգելված իրեր, խնդրում են ցույց տալ ուսապայուսակների պարունակությունը:

Փակ է նաև մետրոյիլ 9 ուղեգիծը, որը Սեն Լազարից տանում է Հաղթական կամարի մոտ, որը «դեղին բաճկոնավորների» ավանդական հավաքատեղին է:

Հաղորդվում է նաև, որ «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցույցից առաջ ձերբակալել են 25 մարդու: 10 մարդ ձերբակալվել է Փարիզում, ևս 15-ը` ծայրամասերում ստուգումների ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ