14 12 2018

Ջավախահայերը փակել են հայ-վրացական սահմանը

Ջավախահայերը փակել են հայ-վրացական սահմանը

Արդեն մի քանի ժամ է՝ Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց հարցին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:

Jnews.ge-ն հայտնում է, որ բնակիչները բողոքի ակիցա են անում հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում: Քաղաքացիները Հայաստանի իշխանություններից պահանջում են հանգիստ թողնել Ջավախքի երիտասարդներին: Այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս Հայաստան մուտք գործելու պահից փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կամ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:

Ցուցարարներից մեկն ասում է. «Արգելում են մեզ Վրաստան մտնել, մեր տղաներին բռնում պատասխանատվության են ենթարկում՝ կամ 5 տարի պիտի նստեն, կամ պիտի հայկական բանակում ծառայեն: Այս երկու տարբերակն է: Մենք հավաքվել ենք, որ այս հարցին լուծում տանք, ջավախքցին զբաղված է, ջավախքցին ընտանիք ունի, հազար ու մի խնդիր ունի լուծելու»:

Անդրանիկ Ղարսլյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմում է հայրենակիցներին ու հայտնում. «Բարեողջույն սիրելի հայենակիցներ, այսօր Ջավախքի երիտասարները հավաքվել են այստեղ, որովհետև երիտասարդությունը մտահոգ է, առավել քան երբեւէ: Այսօր մենք բողոքում ենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ջավախքցին խնդիր ունի: Այս պահի դրությամբ՝ Հայաստան մուտք գործած ջավախքի երիտասարդները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»:

Տեսանյութը՝ Անդրանիկ Ղարսլյանի ֆեյսբուքյան էջից.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ