Ֆրանսիայի ՆԳՆ Քրիստոֆ Կաստաները հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարությունն այն մասին, որ Ստրասբուրգում օրեր առաջ հարձակում իրականացրած 29-ամյա Շերիֆ Չեկատն իրենց «մարտիկն» է եղել, գրում է Интерфакс-ը։
«ԻՊ-ի հայտարարությունը բացարձակապես ոչինչ չի փոխում»,- նշել է ներքին գործերի նախարարը։
Ըստ Կաստաների՝ Ֆրանսիան «չարիքով համակված մարդու հետ գործ ունի»:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգի սուրբծննդյան շուկայում հրաձգության պատասխանատվությունն ստանձնել էր ԻՊ-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը