13 12 2018

Ավտոմեքենա բերել-նվիրելն այլևս ծախսատար գործ է․ Բողոքի ցույց



Դեկտեմբերի 13-ին Կառավարության շենքի դիմաց մի խումբ ավտոներկրողներ բողոքի ակցիա էին իրականացնում: Ամռանը, կառավարության որոշմամբ օրենք է ընդունվել, ըստ որի ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի:

Ավելի ուշ ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ