11 12 2018

Սոցցանցերում կյանքը եռում է

Սոցցանցերում կյանքը եռում է

Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող») ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի պատգամավորի թեկնածուներ և թեկնածուհիներ, անկախ նրանից ընտրվել եք թե ոչ:

Շաբաթ օրը հայտարարում ենք շաբաթօրյակ: Մարքում ենք Հայաստանի բոլոր փողոցները և բակերը նախընտրական բոլոր ֆորմատների ու չափերի ձեր գեղեցիկ պատկերով պաստառներից»: 

Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրում է․ «Մակրոնը Ֆրանսիայում սահմանադրական կարգի տապալումով ա զբաղված, մեկդ իրան բացատրեք դրա հետևանքները, քանի դեռ «Ֆիգարո»-ի գլխավոր խմբագիրը այնտեղ նախագահ չի դառել»:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որը հացադուլ է հայտարարելգրում է․  «Հարգելիներս, ինքնազգացողությանս անսպասելի վատացման ու կարճ «հոսպիտալիզացման» պատճառով մեկ օրով հետաձգել եմ մամուլի ասուլիսը։

Այն տեղի կունենա ծննդյանս օրը՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ին Հայելի ակումբում։ Օրվա ընթացքում պատրաստ կլինի մամուլի հաղորդագրությունը։

Ասուլիսին հեռակապով կմասնակցեն իմ կոլեգաներ, պրոդյուսերներ Լաուրա Քլևերը, Գերմանիա և Վիտալի Շարկևիչը, Բուլղարիա։

Ես կհրապարակեմ փաստաթղթեր, որոնք կբացեն կինոկենտրոնի և մշակույթի նախարարության կողմից խնամքով հյուսված անօրինականությունների ու ապատեղեկատվության հանգույցը՝ կապված իմ ընկերության երկու ֆիլմերի հետ (համբերատար սպասել եմ, որ բոլոր հիմարությունները դուրս տան)։ Եվ կներկայացնեմ իմ հետագա քայլերը։

Ինքնազգացողությունս լավ է: Ստորագրել եմ փաստաթուղթ որով հացադուլի ընթացքում հրաժարվում եմ բժշկական հետազոտումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ կլինի ստուգել Հացադուլի իսկությունը՝ կերել եմ, թե ոչ։ Մնացած դեպքերում բժշկական միջամտությունը համարում եմ անընդունելի։

Տրամադրությունս մարտական է, հաղթելու ենք, բոլորիդ հրավիրելու եմ «Տատիկիս վարսերը» ֆիլմի պրեմյերային։ Շնորհակալ եմ բոլորից աջակցության համար։

Լավ եղեք»։

Նշենք, որ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը արդարությունը վերականգնելու նպատակով դիմել է ծայրահեղ քայլի, հայտարարելով հացադուլ Երևանի Մատենադարանի մոտ:

Նարեկ Սամսոնյանը գրում է․ «ԱԺ ընտրությունների ամենավատ հետևանքը դա` ԱԺ-ից քաղաքականության վերանալն է: Վերջ սիրելիներս, ԱԺ-ում այլևս քաղաքական բանավեճի մասին մոռացեք, մոռացեք լուրջ քննարկումների ու եղածների նկատմամբ հետաքրքրության մասին: Ու սա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ disadvantage-ն ա լինելու մոտակա ամիսներին ու, եթե ձգի` տարիներին: Սերժ Սարգսյանի ամենամեծ բացթողումը հենց դաշտի ամայացումն էր, բայց Սերժը ԱԺ-ում հետաքրքիր կոնֆիգուրացիա ուներ ու հենց էդ կոնֆիգուրացիան բերեց էս իշխանափոխությանը: Սերժի ժամանակվա ԱԺ-ի հիմնական առավելությունը էդ քաղաքական բանավեճի` ԱԺ-ից ներս բերելն էր, իսկ Նիկոլը հենց սկզբից դրանից զրկվեց ու սա արագ ներգործող ականի դեր է ունենալու նոր կառավարության համար: 

Քաղաքական օրակարգը սկսելու է ձևավորվել ԱԺ պատերից դուրս ու ԱԺ-ն գնալով կորցնելու է իր քաղաքական նշանակությունը: Գնալով իրավիճակի փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ նոր ԱԺ-ն որևէ ձևով չի արտահայտելու հանրային տրամադրությունները ու Նիկոլը ստիպված ա լինելու նորից գնալ արտահերթի, կամ էլ կորցնելու ա իշխանությունը: Իրականում սա ամենահավանական սցենարն ա, որը լինելու ա ոչ թե նրա համար, որ ինչ-որ մարդիկ դա ուզում են, այլ զուտ նրա համար, որ ԱԺ-ում մահացած է քաղաքական ընդդիմությունը: 

Հ.Գ. Հաշվի առեք, որ վերոգրյալում հաշվարկված է բացառապես ներքաղաքական համատեքստը, իսկ արտաքին քաղաքական մարտահարավերներն ավելի արագ են էռոզիայի ենթարկելու Փաշինյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ