10 12 2018

Մեկ շաբաթում արձանագրվել է 115 արտակարգ դեպք

Մեկ շաբաթում արձանագրվել է 115 արտակարգ դեպք

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 101 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 62 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ