Գերմանիայում զարդարել են Եվրոպայի ամենաճոխ և թանկարժեք սուրբծննդյան տոնածառը: Այս մասին գրում է Global News կայքը:
Ծառը բուրգի տեսք ունի, որը զարդարված է 2,6 մլն դոլար արժողությամբ 2018 հատ ոսկյա մետաղադրամով: Տոնածառի բարձրությունը 3 մետր է, քաշը՝ 63 կիլոգրամ:
Այն զարդարելու համար մեկ ժամ է պահանջվել:
Ծառի հեղինակը թանկարժեք մետաղների վաճառքով զբաղվող Pro Aurum գերմանական ընկերությունն է: Ոսկե տոնածառն ընկերության գրասենյակում կմնա մինչև դեկտեմբերի 15-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը