Այսօր՝ փետրվարի 16-ի առավոտյան ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն:
Կառավարությունից հայտնում են, որ Ն. Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Մյունխեն է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշենք, որ այս այցերի մասին ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը նախապես հաղորդագրություն չէր տարածել։
Ի դեպ, Մյունխենի համաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևը հանդես կգա ելույթով, մինչդեռ Հայաստանի վարչապետի համար ելույթ նախատեսված չէ։
Նիկոլ Փաշինյանն ընդամենը հանդիպումներ կունենա։
Հայտնի չէ, սակայն՝ Փաշինյան-Ալիև հանդիպում կլինի, թե ոչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը