09 12 2018

2019թ. մոտ 250 օր Դուբայում զեղչեր կլինեն

2019թ. մոտ 250 օր Դուբայում զեղչեր կլինեն

Դուբայում հայտարարել են զբոսաշրջիկներին գրավելու նպատակով 2019թ-ին զեղչերի շրջանը երկարացնելու մասին։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Arabian Business հարթակին:  

Եկող տարի այն օրերի քանակը, որոնց ընթացքում խանութները գնորդներին տարաբնույթ զեղչեր են առաջարկում, կերկարաձգվի մինչև 247 օր: Զեղչերը կիրականացվեն տարեկան 18 անգամ:

Ընթացիկ տարում Դուբայում զեղչերի շրջանն ընդհանուր 178 օր է տևել և իրականացվել է 12 անգամ: Հաջորդ տարի հավելյալ զեղչեր կհայտարարվեն, մասնավորապես, Ռուսաստանում դպրոցական արձակուրդների և չինական Նոր տարվա շրջանում:

Սպասվում է, որ մինչև 2021 թվականը Դուբայում մանրածախ առևտրի ծավալը ընթացիկ տարվա համեմատ կաճի 25%-ով՝ հասնելով 160,7 մլրդ դիրհամի (մոտ 44 մլրդ դոլար):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ