ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ էր այսօր Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման պատասխանատուն: Տո, ա՛յ տղա էս, աղջիկ էս, տո, ա՛յ «խելոք», օր չիդես Գյումրին ու չես ճանչե գյումրեցուն, չիդես մերոնց պատիվը, նամուսն ու թասիբը, պատվախնդրությունը, ընչի՞ էիր գլխիցդ մեծ պատասխանատվություն վերցրե վրեդ, տո, ա՛յ…
30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք: Գյումրեցիները, մարզի պատգամավորները, պաշտոնյաները իրանց զոհերի հիշատակին ծաղիկ խոնարհելու, հարգանքի տուրք մատուցելու համար, իրանց սեփական քաղաքի մեջ բդի գան, կանգնին, ցուցակների մեջ իրանց անունները ման գան, օր թողնին կամ չթողնին՝ չափառներից ներս մտնին կամ չմտնին, օր մոտենան հուշակոթողին կամ մոտենալուց հետո ինչ-որ մի ջահել զաբոռներից ներս էղած մարդկանց կտեղեկացնե, օր ըստեղ մենակ դիվանագիտական կորպուստը բդի կանգնի:
Հմի ըսածս ինչ է, տո, ա՛յ չակերտավոր դիվանագետներ, տո, այ՛ մարզային ու քաղաքային իշխանիկներ, տո, ա՛յ դեպուտատի թեկնածուներ, տո, ա՛յ դիվոտածներ, միջներդ մեկմ չկա՞ր «դուխով», օր կանգներ էս կազմակերպիչին ըսեր՝ էս ինչ կենեք, ըսիգ մեր վիշտն է, ըսիգ մեր ցավն է, ըսիգ մեր 30 -ամյա տառապանքի ու մեր զոհերի հիշատակի օրն է, դուք ո՞ւր ըսպես բաներ կենեք: Սգացող ժողովրդին ը՞նչի կվիրավորեք, տո, ա՛յ կազմակերպիչ, ըդքան բանը չես հասկնա՞, օր եթե նախկին «չար» ու «քըխ» իշխանությանը չէին առանձնացնե ժողովրդից, գյումրեցիների կողմից սիրված ու ընդունած վարչապետին ը՞նչի էիք առանձնացրե, օ՞վ կամ ի՞նչը բդի սպառնար ժողովրդի վարչապետին: Էլի լավ պրծանք, օր փշալարերով տարածքը չէիք առանձանցրե, որտև իրականում վտանգը «մեծ» էր, օր գյումրեցիները ծաղիկ դնելու համար կարող է չափառներից ներս «թռնեին»: Հուսով եմ, էս ամեն ինչից հետևություն կարվի ու կվերլուծվի՝ էս ամեն ինչը դիտավորություն էր, թե՞ պատահականություն, որ արվեց նոր իշխանության դեմ:
ՀԳ. Ներող կեղնիք, գյումրեցիներ ջան:
ՀԳ 1. Չ՛քաղաքականացնել: Խորին ցավակցություններս և հարգանքս իմ տանջված, համբերատար, զգայուն գյումրեցիներին, շիրակցիներին և լոռեցիներին:
Հավերժ հիշատակ մեր զոհերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը