05 12 2018

Դավիթ Տոնոյանն այցելել է զորամաս

Դավիթ Տոնոյանն այցելել է զորամաս

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում:

Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: 

Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա սերժանտներին հաջողություն է մաղթել առաջիկա ավարտական քննություններում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ