03 12 2018

Զանգվածային անկարգություններ՝ Ֆրանսիայում․ զոհեր կան․ տեսանյութ

Զանգվածային անկարգություններ՝ Ֆրանսիայում․ զոհեր կան․ տեսանյութ

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են իշխանությունների՝ բենզինի գինը բաձրացնելու որոշման դեմ, ոստիկանությունը 412 մարդ է ձերբակալել:  Փարիզում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի։

«Դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցները հրկիզել են վեց շենք, հարյուրից ավելի մեքենա: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել․ վերջինները գործի են դրել նաև մուրճեր, այգեգործական գործիքներ, աերոզոլներ: ՆԳՆ-ի տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել է շուրջ 130 մարդ, կա 3 զոհ, այդ թվում՝ ցուցարարների պատրաստած արգելապատնեշի մեջ մխրճված բեռնատարի վարորդը։

«Դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները պահանջում են գործող կառավարության հրաժարականը և վարչապետի պաշտոնին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը:

Harris Interactive ծառայության իրականացրած սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ֆրանսիացիների 72 տոկոսն աջակցում է «դեղին բաճկոնավորների» շարժմանը, բայց և մեծամասնությունը դեմ է բռնի գործողություններին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել  Մակրոնը քննադատել է Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունները՝ նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի ընդհանուր բան չունեն խաղաղ ցույցերի հետ։ Այս մասին նա հաղորդել է Արգենտինայում G20-ի մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Russia Today-ը։

«Այն, ինչ այսօր տեղի է ունեցել Փարիզում, ոչ մի ընդհանուր բան չունի օրինական խաղաղ ցույցերի հետ։ Ոչ մի պատճառ չի արդարացնում ոստիկանների վրա հարձակումները, մեքենաները վնասելը, պետական կամ մասնավոր շինություններն այրելը, անցորդներին կամ լրագրողներին սպառնալը»,- ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ անկարգությունների բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ