Մի քանի ամիս շարունակ համացանցում քննարկվում էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի թեման, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Այնքան, որ իշխանության տարբեր օղակներից ստիպված եղան հայտարարել, որ նոյեմբերի 15-ից 18-ը նախատեսված ֆորումը չի կայանալու։ Մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել էր․ «Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»: Նախընտրական փուլում ֆորումը չեղարկելու որոշումը խելամիտ քայլ համարվեց իշխանությունների կողմից եւ միասեռականների դեմ պայքարողներին հանդարտեցրեց։ Սակայն մենք տեղեկացանք, որ ֆորումը ոչ թե չեղարկվել է, այլ իրականում հետաձգվել՝ ընտրություններից հետո անցկացնելու մտադրությամբ։ Եւ փոխել են ֆորումի անվանումը։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Դեկտեմբերի 13-ից 15-ը Գյումրի քաղաքում «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաև զբաղվում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ, պատրաստվում է սեմինար անցկացնել, որին հրավիրված են նաև պետական կառույցների՝ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Օրերս մարզպետարանները գրություններ են ստացել Տարածքային կառավարման նախարարությունից, որտեղ առաջարկվել է ներկայացուցիչներ ուղարկել Գյումրի՝ սեմինարի, որի անվանումից հասկացվել է, որ խոսքը միասեռականությանը վերաբերող ինչ որ միջոցառման մասին է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը