Ավստրալիացի ֆերմեր Ջեֆ Պիրսոնը վեց տարի առաջ ձեռք է բերել գոլշտինյան տեսակի մեկ տարեկան ցուլ՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Այժմ Նիկերս անունով ցուլը այդ տեսակի ամենամեծ ներկայացուցիչն է մայրցամաքում․ նրա հասակը վզի մասում 1,94 մ է, իսկ քաշը 1400 կգ։
Որոշելով այս տարի վաճառել ցլին՝ ֆերմերը հայտնաբերել է, որ մսամթերման գործարաններն այսքան մեծ կենդանիների համար հարմարեցված չեն, ինչի պատճառով Նիկերսը մնացած ողջ կյանքը ֆերմայում կանցկացնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը