01 12 2018

Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը

Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը

ԱՄՆ-ում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նախկին նախագահի ընտանիքի հայտարարությանը:

Բուշ ավագը մայիսին հոսպիտալացվել էր արյան ցածր ճնշման և  գերհոգնածության պատճառով, որից հետո մեկ շաբաթ անց դուրս էր գրվել:

Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ: Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ