Հունաստանում համազգային գործադուլ է տեղի ունեցել, որը կազմակերպել է խոշորագույն արհմիություններից մեկը` «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մարդիկ պահանջում են բարձրացնել աշխատավարձները` հասցնելով մինչև 751 եվրոյի, հավաքական առևտրային պայմանագրեր կնքել, կանգնեցնել հարկերի աճը:
Աթենքում չի աշխատում մետրոն, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Գործադուլին միացել է նաև նավաստիների արհմիությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը