Երևանում Բուզանդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ թալանել են Բելառուսի քաղաքացու ավտոմեքենան․ հայտնում է Shamshyan.com-ը։ Նոյեմբերի 27-ին՝ ժամը 00:10-իմ․ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Honda մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից գողացել ուսապարկը: Ընդ որում՝ հեռանալուց առաջ նրանք հասցրել են նաև սրամտել ու խորհուրդ տալ ուսապարկի տիրոջը՝ ավտոմեքենայի դիմապակու վրա թողնելով հետևյալ գրությունը. «Եթե ուզում ես ուսապարկդ չկորի կամ չտանեն, Նիկոլի ուսապարկից ճարի․ սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես».
Ոստիկանությանը գողության մասին ահազանգել է Բելառուսի Հանրապետության քաղաքացին և հայտնել, որ ուսապարկի մեջ եղել է բելառուսական իր անձնագիրը, բանկային քարտեր, դրամ և այլ իրեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը