27 11 2018

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 780 մարդ

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 780 մարդ

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը զգալիորեն ավելացել է՝ 716-ից հասնելով 780-ի:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է մոտ 300 բնակելի շինություն: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել նահանգային իշխանություններին անհապաղ օգնություն տրամադրել տուժածներին, ինչպես նաև այդ նպատակով մոբիլիզացնել բոլոր հաստատությունները:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է իրանա-իրաքյան սահմանին: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, մինչդեռ էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ