Իրանի Քերմանշահի նահանգում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Press TV տեղական հեռուստաալիքին։
Ցնցումները զգացվել են Քերմանշահի և Իլամի նահանգներում, ինչպես նաև Բաղդադում և Ադրբեջանում: Ավելի վաղ հաղորդվել էր 361 տուժածների մասին Քերմանշահի նահանգի երեք քաղաքներում։ Իրաքյան հեռուստաալիքներից մեկը հայտնել է Իրաքյան Քրդաստանում մեկ մարդու զոհվելու մասին, ևս 43 հոգի տուժել են:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում էր Բաղդադից 150 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը