24 11 2018

Ընտրություններից առաջ Մայր Աթոռը պատարագ կանի

Ընտրություններից առաջ Մայր Աթոռը պատարագ կանի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է առաջիկա կիրակին այցելել եկեղեցիներ և մասնակցել Ս. Պատարագի արարողությանը: Այս մասին ասված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Ս. Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար»,-ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ