23 11 2018

Շքեղ, բայց ապօրինի առանձնատները քանդել են

Շքեղ, բայց ապօրինի առանձնատները քանդել են

Հռոմի ոստիկանները սկսել են քանդել մաֆիայի կլաններից մեկի անդամների ապօրինի կառուցված շքեղ առանձնատները։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ինչպես հաղորդվում է, քանդվում է ութ տուն։ Երկրի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հրապարակայնորեն երդվել է «քանդել այդ գրողի տարածներին պատկանող մինչև վերջին ապօրինի առանձնատունը»:

 

Խոսքը մաֆիայի «Կազամոնիկա» գնչուական կլանի անդամների տների մասին է:

Բուլդոզերներն ավերել են Հռոմի Քուադրարո թաղամասում գտնվող  առանձնատները: Կլանի անդամները, գլուխները ձեռքերի մեջ առած, հետևել են՝ ինչպես են կործանվում իրենց տները:

«Կազամոնիկա» կլանի անդամներն իրենց տները զարդարում են ոսկով, մարմարով ու ծանր սյուներով: Պարսկական գորգեր, ոսկյա թելերով երիզված վարագույրներ, թանկարժեք ու մեծ ծաղկամաններ, ճենապակյա վագրերի, այլ կենդանիների քանդակներ. այս ամենը կարելի է գտնել կլանի ամենահարուստ անդամների տներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ