Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ, որով արձագանքում են Ժիրայր Սեֆիլյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում արած հայտարարությանը, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ:
«Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:
Սեֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից: Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից»,-փոխանցում են ՀՀ ոստիկանությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը