23 11 2018

Կրկին բողոքի ցույց․ փակել էին Պռոշյան-Երևան ճանապարհը

Կրկին բողոքի ցույց․ փակել էին Պռոշյան-Երևան ճանապարհը

Պռոշյան համայնքի բնակիչները նոյեմբերի 23-ին փակել էին Երևան տանող ճանապարհահատվածը:

Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանի խոսքով` բնակիչները բողոքում էին, որ երկար ժամանակ է, ինչ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչ օրս չի հայտնաբերել անասնագողերին։ Նրանք պահանջում էին բացահայտել երկար տարիներ համայնքից կատարվող անասնագողության դեպքերը։

Կոտայքի փոխմարզպետի և Եղվարդի ոստիկանության պետի հետ հանդիպելուց հետո ձեռք է բերվել համաձայնություն, որ կարճ ժամանակում գողության դեպքերը կբացահայտվեն, ինչից հետո բնակիչները համաձայնել են բացել ճանապարհը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ