23 11 2018

Դատարանի նախագահը վթարի է ենթարկվել․ Shamshyan.com

Դատարանի նախագահը վթարի է ենթարկվել․ Shamshyan.com

Նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճամապարհի 1-ին կմ-ի հատվածում՝ գազալցակայանի մոտ, բախվել են Honda մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 61 RP 061 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Honda-ն վարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված է նշված դատարանի հաշվեկշռում: Նա չի տուժել, իսկ վթարի մեղավորն էլ եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գազոնի հատվածով ու բախվել դեպի Արմավիր ընթացող Հ. Սարգսյանի ավտոմեքենային:

Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ