Միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է Facebook, Netflix և Goldman Sachs ընկերություններում ունեցած իր բաժնետոմսերը, ինչը ներդրումային ոլորտի «հսկային» թույլ է տվել արժեթղթերի գների անկման ֆոնին խուսափել 17,7 մլն դոլարի կորստից: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ինչպես հաղորդվում է, Սորոսը դրանք վաճառել է ընկերությունների արժեթղթերի գների անկումից անմիջապես առաջ:
Գործարարը վաճառել է Facebook-ում ունեցած բոլոր 159.200 արժեթղթերը: Մինչդեռ Netflix-ի արժեթղթերից վաճառել է 106.400-ը՝ պահելով 13.800-ը: Ինչ վերաբերում է Goldman Sachs-ին, ապա միլիարդատերն ունեցած 64.814 արժեթղթից պահել է 28.206-ը:
Պարբերականը նշում է, որ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում Facebook-ի արժեթղթերի գինը նվազել է 20, իսկ Goldman Sachs-ինն ու Netflix-ինը՝ 15%-ով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը