22 11 2018

Սա ընդամենը փուչիկ է․ ժողովրդի վիճակն ինչո՞վ է փոխվել․ Լևոն Շարաֆյան․1in.am

Սա ընդամենը փուչիկ է․ ժողովրդի վիճակն ինչո՞վ է փոխվել․ Լևոն Շարաֆյան․1in.am

ԱՄՆ–ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը զրուցել է «Առաջին լրատվական»-ի հետ։

-Պարոն Շարաֆյան, իշխանությունները բոլոր հայերին կոչ են անում վերադառնալ Հայաստան։

– Գանք Հայաստան, ի՞նչ անենք, գանք որպես գլխաքանա՞կ։ Ես Հայաստանում տուն-տեղ ունեի, ամեն ինչ ունեի, քանդվեցի, եկա Ամերիկա։ Հիմա էստեղ տուն-տեղ եմ ստեղծել, հիմա սա քանդեմ, գամ Հայաստան, նորից զրոյի՞ց սկսեմ։ Ես 72 տարեկան մարդ եմ, այդքան ժամանակ չունեմ, որ տուն-տունիկ խաղամ։

– Բայց հիմա ասում են, որ իրավիճակ է փոխվել, հաշվետվողականություն է լինելու։

– Իսկ ի՞նչն է փոխվել։ Հին իշխանությունները հեռացել են, իսկ ո՞վ է եկել տեղը։ Ես այսօր Արարատ Միրզոյանին լսեցի, մարիխուանայի գովքն է անում, որ մարիխուանան ավելի օգտակար է, քան խմիչքն ու ծխախոտը։ Ես ո՞նց հավատամ այդ մարդուն։ Ես տեսա, որ Մամիկոնյանի արձանի մոտ հոմոսեքսուալները պաչպչվում են։ Ի՞նչ եք ուզում սարքեք երկիրը՝ թմրամոլներ ու գոմիկնե՞ր։ Թե՞ ուզում եք ժողովրդին մարիխուանա ծխացնեք ու ինչ ուզեք՝ անեք գլխին։ Ես գրեցի, որ ծխում ես՝ ծխի, բայց ինչի՞ ես գովազդ անում։ Ես դա չեմ կարող ընդունել, ով ուզում է լինի, ուզում է՝ Փաշինյան լինի, ով ուզում է լինի։ Էդքան խոսեց, միտինգի ժամանակ հայտարարեց, որ «Մարտի 1»-ը բացահայտված է. ո՞ւր է, բեր կոխի աչքս։ Ինչո՞ւ ես խաբում ժողովրդին։ Դու ասում ես ժողովրդին այն, ինչ ժողովուրդն ուզում է լսել. դա էլ է զենք։ Հիմա ինչո՞ւ ես հավատամ, ո՞ւմ հավատամ։ Մարդիկ գնացել դրսում մի քանի կոպեկ փող են աշխատել, ասում է՝ եկամտահարկ պետք է մուծես։ Քամում են, ժողովրդից են տանում էդ փողը։ Ասում էր՝ հատ-հատ բերելու են գողացած միլիոնները մուծվելու են։ Ով եկավ, ամեն ինչ ջարդվեց միայն Մանվելի գլխին ու վերջացավ։ Բոլորին բռնեց, բաց թողեց։ Ռոբերտ Քոչարյանին կանչեցին, ոչ մի բան չկարողացան վրան հաստատել։ Եկել լոլո ես կարդում ժողովրդի գլխին, ինչո՞ւ ես սուտ խոսում։ Սա թավշյա հեղափոխություն չէր, սա աթոռ փախցնոցի էր։

– Մի խոսքով՝ Ձեր հիասթափությունը մեծ է։

– Ոչ միայն իմ։ Երբ մարդիկ սկսում են քիչ թե շատ մտածել, զգում են, որ սա ընդամենը փուչիկ է։ Ժողովրդի վիճակն ինչո՞վ է փոխվել։ Ապրում ենք երազանքներով։ Ինձ զանգում, ասում են՝ ինչո՞ւ չես գալիս, 30 տարի հետո լավ կլինի։ Ես էլ ասեցի՝ ես հո ագռավ չեմ, 30 տարի հետո 100 տարեկան եմ լինելու։ Ինձ պետք է, որ հիմա լավ լինի, բայց հիմա լավ չի լինի։ Ո՞ւմ հավատամ, մշակույթի նախարար այդ աղջկա՞ն հավատամ, որի միակ նորարարությունը «սելֆիի ժամ» կազմակերպելն էր քաղաքում։ Հիմա ի՞նչ սելֆիի ժամանակ է։ Եկել էր էստեղ, ես չեմ հանդիպել, բայց ես իրեն ահագին բաներ ունեմ ասելու։ Ի՞նչ հիմունքներով է նա դարձել մշակույթի նախարար։ Ասում է՝ մշակույթը ես եմ։ Ես ո՞նց լուրջ ընդունեմ այդ աղջկան։

– Դուք ակնկալիք չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կարող են լրջագույն փոփոխություններ լինել, որ ներդրումներ են լինելու, և երկիրը զարգանալու է։

– սպասենք խորհրդարանական ընտրություններին, և եթե Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը չփոխեց, ոչինչ չի լինի։ Ոչ մեկն իր տեղում չէ։ Ես ՀՀԿ-ին դեմ եմ, բայց ՀՀԿ-ում էլ կան խելոք մարդիկ, բա ո՞նց կարելի է այդ մարդկանց չօգտագործել։ Թե չէ ջահելներին դրել է, ասում են՝ դե կսովորի։ Փորձադա՞շտ է, բա ժողովուրդը մեղք չի՞։  Ասում են՝ Փաշինյանն ազնիվ է, չի գողանում։ Այո, ազնիվ է, չի գողանում, բայց ի՞նչ է անում։ Խաբում է ժողովրդին։ Ասում է՝ ժողովուրդ ջան, ոնց ասես, տենց կանեմ, կբերեմ երեք օրինակ, որը ընտրեք՝ դա կանենք, բա դու ի՞նչ անես։ Դա կառավարելու ձև՞ է։ Պարույր Սևակն ասել է՝ կարելի է սիրել ժողովրդին, բայց չի կարելի քծնել նրան։ Ամեն ինչ բարդում է ժողովրդի վրա, ասում է՝ դուք եք ղեկավարում, ինչպես ասեք, այնպես էլ կանեմ։ Բայց երբ որ մարդիկ հավաքվել էին կառավարության դիմաց, ուզում էին իրեն տեսնել, դուրս չեկավ։ Այսինքն՝ քեզ 10 հազարանոց զանգված է պետք, որ միկրոֆոնով ելո՞ւյթ ունենաս։ Ես հիմա այն տարիքում եմ, որ էյֆորիայի մեջ չեմ մտնում, ռացիոնալ եմ մտածում և ժողովրդին խնդրում եմ՝ մի րոպե գլուխներդ մտցրեք սառնարանի մեջ, սառեք և սառը սկսեք դատել։

Ասում են՝ Սերժը գնաց, Ռոբերտը գնաց, հեսա ՀՀԿ-ն էլ կգնա, ու մենք առոք-փառոք կապրենք։ Այդպիսի բան չի լինելու։ Ո՛չ Սերժն է աչքիս լույսը, ո՛չ Ռոբերտը, ոչ էլ առավել ևս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Մարտի 1»-ի գործով բոլորի անունը տալիս էր, բայց Լևոնի անունը չտվեց, որովհետև ինքն էլ էր ներկա այդ խառնաշփոթին։ Ես հիշում եմ Նիկոլի ելույթները, դրանք հակակառավարական ելույթներ էին։ Հետո Լևոնը փախավ գնաց տուն, ինքն էլ փախավ՝ չգիտեմ ուր գնաց։ Ժողովուրդը կատաղած մնաց անտեր։ Սկսեցին անվադողեր վառել, մեքենաներ շուռ տալ։ Ի՞նչ պետք է աներ կառավարությունը։ Ոստիկաններ են սպանել, էդ ոստիկաններին Ռոբե՞րտն է սպանել։

Մի խոսքով՝ ես շատ եմ ուզում, որ լավ լինի, ես չուզողների մեջ չեմ, բայց վրդովված եմ, որ չկա դեռ ոչ մի բան։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք 1in.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ