21 11 2018

Ինչո՞ւ 1․5 մլրդ դոլար շահած ամերիկացին չի գնում իր գումարի հետևից

Ինչո՞ւ 1․5 մլրդ դոլար շահած ամերիկացին չի գնում իր գումարի հետևից

ԱՄՆ-ում արդեն 3 շաբաթ է՝ ի հայտ չի գալիս Mega Millions վիճակախաղի 1,5 մլրդ դոլարանոց ջեքփոթը շահած անձը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ինչպես նշվում է, շահող տոմսը վաճառվել է հոկտեմբերի վերջին Հարավային Կարոլինայի Սիմփսոնվիլ քաղաքում: Վիճակախաղի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ եթե հաղթողը չարձագանքի մինչև ապրիլի 21-ը, նա կկորցնի շահումը:

Morgan Stanley ֆինանսական ընկերության աշխատակիցներից մեկի կարծիքով՝ հաղթողի նման հապաղումը միանգամայն հասկանալի է: Ըստ նրա՝ երջանիկ հաջողակը խորհրդակցում է մասնագետների հետ, քանի որ չի ցանկանում արագ որոշում կայացնել նման ահռելի գումարի հարցով:

Դաշնային հարկերի գանձումից հետո շահողը մեկուկես միլիարդից կստանա «ընդամենը» 491.7 մլն դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ