Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է․
«Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են:
Ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Խաղատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում» պաշտոնական անունը:
Անհավատալի է, բայց այս ոլորտի տեսակարար կշիռ-մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր ոլորտում կազմում է 23 տոկոս: Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն մոտ 1․7 անգամ պակաս): Գերազանցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեությանը ( ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։ Դժվար է խոսելն այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին։ Բոլորը։ Միասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը