Շուկայում հայտնվել է նոր օղի՝ «Վարչապետ. հայկական թավշյա օղի» անունով՝ «Սիս Ալկո» ՍՊԸ-ի կողմից: Գինն էլ՝ 7500 դրամ:
168.am-ը կապ հաստատեց «Սիս Ալկո» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ղարիբյանի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկարն օղու շշին հայտնվել է նրա թույլտվությամբ, և ի՞նչ քանակով է արտադրվել:
«Մենք վարչապետին չենք դիմել նկարի օգտագործման համար՝ ելնելով նրա հայտարարությունից: Պատվեր կար, մենք թույլտվություններն ուղարկել ենք, արդեն ընթացքի մեջ է, կարծեմ վերջացել է: Միայն արտոնագրային վճարման ու սերտիֆիկացման համար ենք դիմել: Իսկ քանակը կախված է պահանջարկից: Դեռ մեկ օր է, որ խանութներում է»,- ասաց Արթուր Ղարիբյանը:
Փորձեցինք տեղեկություններ ստանալ պետական համապատասխան գերատեսչություններից, սակայն՝ ապարդյուն։ Մեկը մյուսի վրա էր գցում, ու հարցը մնում էր անպատասխան։
Եվ այսպես, կապ հաստատեցինք Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ ճշտելու, թե արտոնագրային վճարման հետ կապված չլուծված հարցերի դեպքում որևէ մեկը կարո՞ղ է արդեն ապրանքը վաճառել: Այնտեղից մեզ պատասխանեցին, որ այդ հարցով չեն զբաղվում:
Զանգահարեցինք ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որտեղից փորձեցինք նաև ճշտել ապրանքանիշի գրանցման հետ կապված հարցը: Գրեթե բոլոր բաժինների հետ կապ հաստատելուց հետո խորհուրդ տվեցին սննդի, պարենային արտադրանքի, ալկոհոլային խմիչքների համար դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ նշելով, որ իրենց ստանդարտների բաժինը ոչ պարենային արտադրանքով է զբաղվում:
Զանգահարեցինք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարզվեց՝ իրենք էլ հարցի հետ կապ չունեն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը