Նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ գործող նախագծով ժամանակին սահմանվել է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և գործատուները 2 տարվա ընթացքում հանձնում են կառավարման լիազորված մարմնին, որը սկանավորում է և վերադարձնում գործատուին աշխատակցին վերադարձնելու համար:
Ըստ փոխնախարարի՝ այդ գործընթացն արդեն պետք է ավարտված լիներ, մինչդեռ այս պահին դեռևս 550 000 աշխատողի գրքույկի սկանավորման փոխարեն թվայնացվել է դեռևս 270 հազարը: Առաջարկվում է խնդրո առարկա հանդիսացող ժամկետը երկարաձգել մեկ տարով, որպեսզի գրքույկները վերադարձվեն գործատուներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը