21 11 2018

Ես ներդրողների հետ հանդիպել, զրուցել եմ, ձեռք ձեռքի ենք տվել, երդում ենք կերել. Նիկոլ Փաշինյան

Ես ներդրողների հետ հանդիպել, զրուցել եմ, ձեռք ձեռքի ենք տվել, երդում ենք կերել. Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով քննարկման և իրականացման փուլում են մոտավորապես հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր հիմնականում արտադրության ոլորտում:

Այս մասին նոյեմբերի 21-ին Արագածոտնի մարզում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է:

«Եթե այն պայմանավորվածությունները, որոնք այսօր արդեն ձեռք ենք բերել նոր գործարանների կառուցման առումով, իսկ դրանք արդեն հստակ պայմանավորվածություններ են, ես ներդրողների հետ հանդիպել, զրուցել եմ, ձեռք ձեռքի ենք տվել, խոստացել ենք, երդում ենք կերել, և հույս ունենամ՝ մյուս տարվա ընթացքում բարեհաջող իրականանան, հենց մյուս տարի մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու: Հիմա վախեցած եմ մի քիչ այս թեմայով խոսում, աչքով չտանք էլի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ճյուղ է լինելու, և առաջնահերթությունն աշխատանքի խրախուսումն է:

«Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ իհարկե, շատ են ուզում՝ մարդիկ իրենց ընտրեն, բայց իրենց նպատակն է՝ իշխանության լինի նա, ում ուզում է տեսնել ժողովուրդը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ