Հայաստանի չափահաս քաղաքացիների մեջ կան նույն անուն–ազգանունով, ծննդյան նույն տարին, ամիսն ու օրն ունեցող ընտրողներ։
Թյուրիմացություններից խուսափելու համար ՀՀ ոստիկանությունն ԱԺ ընտրություններին ընդառաջ հրապարակել է կրկնվող անհատական տվյալներով ընտրողների ցուցակը։
Դրա համաձայն` անհատական տվյալների համընկմամբ ընտրողների թիվը Հայաստանում 208 է, նրանցից յուրաքանչյուրն ունի նույն տվյալներով իր զույգը` նույն անուն– ազգանուն– հայրանունով, նույն տարվա նույն օրը ծնված տվյալով, բայց, ինչպես նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ, նրանք «տարբեր անձինք են»։
Այս ընտրողները բնակվում են տարբեր հասցեներում, Հայաստանի տարբեր բնակավայրերում ու մարզերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը