2013 թվականի ապրիլից, երբ երկրի նախագահ դարձավ Նիկոլաս Մադուրոն, երկրից հեռացած վենեսուելցիների թիվը գերազանցում է 4 միլիոնը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Վենեսուելայից միգրանտների թիվը ողջ աշխարհում 3 միլիոն էին գնահատում: Կազմակերպությունների տեղեկություններով՝ Վենեսուելայից միգրանտների և փախստականների մեծ մասին՝ մոտ 2.4 միլիոն մարդ, հյուրընկալում են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները:
Nacional պորտալը, հղում տալով Consultores 21-ին, նշել է, որ այս տարեվերջի տվյալներով՝ փախստականների թիվը կարող է գերազանցել 4.6 միլիոնը: Վենեսուելայի ընդհանուր բնակչությունը գնահատվում է 31 միլիոն:
Նախագահ Ուգո Չավեսի օրոք (1999-2013) Վենեսուելայից հեռացել է 800 հազարից քիչ մարդ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում արդեն երկար ժամանակ է՝ տնտեսական ճգնաժամ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը