Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 15-ից Երևան քաղաքի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Բելինսկու փողոցով Ռոստովյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում ձախ եզրային 2-րդ գոտուց կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը