13 11 2018

Մեքսիկայի նախագահն իր ինքնաթիռի համար գնորդ է փնտրում

Մեքսիկայի նախագահն իր ինքնաթիռի համար գնորդ է փնտրում

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հավատարիմ է մնում իր խոստմանը  և վաճառում է  նախագահական օդանավն ու դրա համար գնորդ է փնտրում, հաղորդում է The Guardian-ը։

Խոսքը վերաբերում է Boeing 787-8 Dreamliner օդանավին։

«Սա ուղղակի արագընթաց, ժամանակակից ինքնաթիռ չէ: Այն հարմարավետ է, ննջասենյակ, ռեստորան ու մեծ ազատ տարածք ունի»,-նշել է հուլիսի նախագահական ընտրություններում հաղթած նախագահը:

Ըստ Օբրադորի՝ 392 մլն դոլարանոց շքեղ ինքնաթիռի փոխարեն ինքը կճամփորդի սովորական առևտրային չվերթներով:

«Դիմում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց. եթե ցանկանում եք գնել նախագահական օդանավը, ապա ես անձամբ այն կառաքեմ ձեզ: Դուք կկարողանաք ոչ սովորական, նախագահական ինքնաթիռով ճանապարհորդել»,-նշել է նախագահը։

Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է դեկտեմբերի 1-ին: Նախագահը հավելել է, որ օդանավի վաճառքից ստացված գումարը ծառայելու է ժողովրդի բարօրությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ