Երևանն այսօր վերջին հրաժեշտը տվեց աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին: Մեծ մարզիկի քաղաքացիական հրաժեշտը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը հուղարկավորվեց Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լեգենդար մարզիկը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ բնակվում էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը