Նոյեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչեւ ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ:
Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդներն ու քաղաքացիները Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ արդեն 3-4 օր է, անորոշության մեջ են, չգիտեն ինչ անենք, ում դիմեն. «Անգամ սնունդի կարիք ունենք: Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում: Ռուսական սահմանապահները մեքենաների հերթը առաջ գցելու համար գումարներ են պահանջում: Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Shamshyan.com-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը