10 11 2018

Կալիֆորնիայում արտակարգ դրություն է

Կալիֆորնիայում արտակարգ դրություն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով, հայտնում է Daily Mail-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին ամենից շատ տուժած Փարադայս քաղաքից բնակչության ամբողջական տարհանման մասին, որտեղ ապրում է 27.000 մարդ: Կալիֆոռնիայի հյուսիսում ավելի քան 36.000 հա ընդգրկած և մոտ 7.000 կառույց ավերած անտառային հրդեհը նահանգի պատմության մեջ ամենաավերիչն է դարձել:

Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհը հասել է հայտնի անձանց տներին՝ այդ թվում նաև ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսին Քանյե Ուեսթի տներից մեկին, գրում է ria.ru-ն: 

Ավելի վաղ dailymail.co.uk-ը գրել էր, որ զույգի առանձնատունը վտանգի տակ է, քանի որ կրակն արդեն նկատվել է իրենց կալվածքի տարածքում: Պարբերականի համաձայն՝ ավելի վաղ կրակը ոչնչացրել է հեռուստաաստղ Քեյթլին Ջեների՝ Մալիբուում գտնվող տունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ