Նոյեմբերի 8-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:
Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսևորած արդյունավետության, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության և ջերմության համար:
Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը