06 11 2018

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը քիչ առաջ համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել էր 2013-ի նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ էին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ