Անցկացված հետազոտությունների արդյունքում առաջիկայում կկրճատվեն «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության 150 աշխատակիցներ: Այս մասին նոյեմբերի 5-ին գազի և էլեկտրականության գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրման նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նա նշեց, որ բազմիցս հայտարարել է օպտիամալացման մասին, իսկ դրա արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն սակագների նվազեցման աշխատանքներին:
«Այս կրճատումները ոչ մի կերպ չեն անդրադառնա տվյալ կազմակերպության տրամադրած ծառայությունների որակի վրա»,- պարզաբանեց Բաղրամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը