02 11 2018

Տիգրան Մուկուչյանը՝ իր հրաժարականի մասին

Տիգրան Մուկուչյանը՝ իր հրաժարականի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Ես այս պահին մտածում եմ ընդամենը մեկ բանի մասին՝ պատշաճ ձևով կազմակերպել ընտրություններ»,- ասաց Մուկուչյանը:

Հարցին, թե քաղաքական իշխանության հետ եղել է քննարկում իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այս պահին կազմակերպում և անցկացնում են ընտրություններ, հանձնաժողովը ձևավորվել է, գործում է, և թիվ մեկ խնդիրը ընտրությունները նորմալ կազմակերպելն է.

«Մտածելու միակ խնդիրն այդ գործառությունները պատշաճ անցկացնելն է»:

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կարճ է տևելու՝ 12 օր, և բացի դրանից, բազմաթիվ այլ գործառույթներ ևս իրականացնելու են ավելի կարճ ժամկետներում: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենք շատ կարճ ժամանակ ունեն ընտրությունները պատշաճ կերպով կազմակերպելու եւ անցկացնելու համար.

«Ընտրությունների մեկնարկից մինչև քվեարկությունն ավելի կարճ է ժամանակահատվածը, բայց միանշանակ պետք է նկատել, որ դրանից գործառույթների ծավալը չի նվազում: Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ նախկինում ընտրությունները կազմակերպելու համար ունեինք 70 օր, ապա այժմ ունենք ընդամենը 40 օր»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ