ԱԺ պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանն օրերս կառավարությանն էր դիմել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը պետությանը նվիրաբերելու ցանկությամբ:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տնտեսությունը պետությանը փոխանցելու գործընթացը սկսվել է, այն կհատկացվի Արմավիրի մարզպետարանին։
Մարզպետն ասաց, որ կփորձեն ներդրումներով զարգացնել տնտեսությունը, ինչին զուգահեռ իրավապահները պարզում են, թե ինչ ճանապարհով է Մանվել Գրիգորյանը դարձել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսության» սեփականատեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը