Ազգային ժողովի դիմաց հոկտեմբերի 31-ին բողոքի ակցիա էր տեղի ունենում: Ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները պահանջում էին, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա։
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին ԱԺ-ն իր արտահերթ նիստում քննարկելու է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:
Համաներման նախագծով ցմահ ազատազրկման դատապարտվածները համաներման չեն ենթարկվում:
ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն իր արտահերթ նիստում փակ ռեժիմով քննարկել և հավանություն է տվել համաներման նախագծին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը