31 10 2018

Շուկայում հնարավոր է տոմատի մածուկի դեֆիցիտ լինի. «Ժողովուրդ»

Շուկայում հնարավոր է տոմատի մածուկի դեֆիցիտ լինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը  գրել է. «Հայաստանը տոմատ արտադրող, անգամ արտահանող երկրից վերածվել է ներկրողի: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` ՀՀ-ում այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները աճել են 7.4 տոկոսով: Սակայն տոմատի մածուկ արտադրող հիմնական ընկերությունները հումքը ներկրել են: 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում ներմուծել է 311 հազար 712 կգ լոլիկ: Ասել է թե, տոմատ արտադրող ընկերությունը գյուղացիներից լոլիկ մթերելու փոխարեն այն ներկրել է: 

Սա էլ ունի իր պատճառները. լոլիկն այս տարի բավական թանկ էր: Միաժամանակ, եղանակային պայմանների պատճառով բավական պակաս էր լոլիկի բերքը: Ու ամենատարօրինակն այն է, որ անգամ քիչ աճեցված լոլիկը բավական մեծ չափերով արտահանվել է: Արդյունքում, չի բացառվում՝ առաջիկայում շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ