ՀՀ վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ին:
Նշենք, որ վարչապետի ընտրության առաջին փուլը ԱԺ-ում տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, որի ժամանակ վարչապետ չի ընտրվել:
Սահմանադրության 149-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը